Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել
 |armenpress.am|
19:55 - 13 հունիսի, 2024

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել |armenpress.am|

armenpress.am: Երևան-Սևան ճանապարհին օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը՝ չնայած բժիշկների ջանքերին, փրկել չի հաջողվել։

Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյան՝ հավելելով, որ տուժածներից մեկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է։

Ծատրյանը նաև նշեց, որ մյուս 4 տուժածի առողջական վիճակը բավարար է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևան֊-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, հոսպիտալացվել է 5 քաղաքացի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել