Զանգվածային անկարգությունների մեջ կասկածվող 28 անձանց մեղադրանք չի առաջադրվել, նրանք ազատ կարձակվեն
 |azatutyun.am|
15:57 - 15 հունիսի, 2024

Զանգվածային անկարգությունների մեջ կասկածվող 28 անձանց մեղադրանք չի առաջադրվել, նրանք ազատ կարձակվեն |azatutyun.am|

azatutyun.am: Բաղրամյան պողոտայի հունիսի 12-ի դեպքերով երեք օր ձերբակալված 28 անձանց, որ կասկածվում էին զանգվածային անկարգությունների համար, Քննչական կոմիտեն մեղադրանք չի առաջադրել, «Ազատության»-ը փոխանցեցին Քննչականից՝ տեղեկացնելով՝ նրանք այսօր ազատ կազարձակվեն։

Հատուկ միջոցներով ընդդիմության հավաքը ցրելուց ու հարյուրից ավելի մարդու բերման ենթարկելուց մոտ մեկ ժամ անց Քննչականը զանգվածային անկարգության հոդվածով քրեական գործը հարուցեց՝ պնդելով, որ հավաքի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, «սկսել են հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ»՝ «ոստիկանների նկատմամբ բռնության գործադրմամբ, նրանց ուղղությամբ նետել են տարբեր առարկաներ։

Բերման ենթարկվածներից 98 ավելի ուշ ազատ արձակվեց, իսկ 28 անձինք, ըստ ՆԳՆ-ի, առնչվում էին Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած դեպքերի հետ, որ Քննչական կոմիտեն զանգվածային անկարգություն էր որակել ու դեռ ձերբակալության մեջ էին։ Նրանց շահերը ներկայացնող փաստաբանները պնդում էին, որ անազատության մեջ գտնվողները կապ չունեն այս մեղադրանքի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել