Ընդունվել է Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը. Հայաստանն ու ևս մի քանի երկիր չեն ստորագրել այն
 |armtimes.com|
17:04 - 16 հունիսի, 2024

Ընդունվել է Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը. Հայաստանն ու ևս մի քանի երկիր չեն ստորագրել այն |armtimes.com|

armtimes.com: Որոշ երկրներ հրաժարվել են ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինայի վերաբերյալ համաժողովից հետո ընդունված համատեղ հռչակագիրը:

Միջոցառման կազմակերպիչները Բյուրգենշտոկի մամուլի կենտրոնի էկրաններին փակցրել են այն պետությունների ցուցակը, որոնք հավանություն են տվել վերջնական հռչակագրին։

Փաստաթղթի հրապարակումը պարզ է դարձրել, որ այն չեն ստորագրել Բրազիլիան, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան, ԱՄԷ-ն, ինչպես նաև Հայաստանը, Բահրեյնը, Վատիկանը, Ինդոնեզիան, Լիբիան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, Սլովակիան և Թայլանդը։

Ուկրաինայի հարցով համաժողովն ընթանում է հունիսի 15-16-ին շվեյցարական Լյուցեռնի մոտ գտնվող Բուրգենստոկ հանգստավայրում։ Դրան մասնակցում են 92 երկրներ և 55 պետությունների ղեկավարներ, ինչպես նաև ութ կազմակերպություն, այդ թվում՝ ԵՄ-ն, Եվրոպայի խորհուրդը և ՄԱԿ-ը:

Միաժամանակ, Շվեյցարիա չեն եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Բրազիլիայի նախագահ Լուի Ինասիո Լուլա դա Սիլվան և այլք։
։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել