Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 23 կմ ճանապարհահատվածում ընթանում են շինարարական աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունը՝ իրանական Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana ՀՁ-ն‚ կատարում է պայթեցման‚ հողային աշխատանքներ։ Շինարարությունն ընթանում է 6 տեղամասում։ Մոտ մեկ ամսից նախատեսվում է սկսել թունելի հորատման աշխատանքները։ Այժմ պայթեցումների միջոցով բացվում են թունելի մուտքերը։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
32 կմ ճանապարհահատվածում‚ մայրուղիների համար նախատեսված եվրոպական նորմերով‚ նախատեսվում է կառուցել 17 կամուրջ‚ 2 թունել (ընդհանուր շուրջ 900 մ երկարությամբ)‚ 5 տրանսպորտային հանգույց։
Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարում է խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering ընկերությունը։
Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով:
Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
comment.count (0)