Կոտայքի մարզի Չարենցավան նստավայրի դատարանը (նախագահող դատավոր Ա. Հարությունյան) բավարարել է Իշխան Գևորգյանի և Հրաչյա Թովմասյանի բողոքները։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնել է, որ Իշխան Գևրոգյանի և նրա 4 ընկերների ձերբակալումներն էլ ճանաչվել են ոչ իրավաչափ:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը 72 ժամով ձերբակալվել էին «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժամ ակտիվ աջակից հանդիսացող 5 քաղաքացի, այդ թվում՝ «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։ «Քաղաքացիները բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար հերքվել է անձնական խուզարկությամբ։ Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են»,- հայտնել էին «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունից։ 72 ժամն անցնելուց հետո քաղաքացիները՝ Իշխան Գևորգյանը, Հրաչյա Թովմասյանը, Հարի Ավագյանը, Անդրանիկ Եղոյանը, Հայկ Մեսրոպյանը, ազատ էին արձակվել։
comment.count (0)