ԱՄՆ-ն փակում է ռուսական վիզաների կենտրոնը և դիվանագետներին զրկում երկրում հարկեր չվճարելու հնարավորությունից|news.am|
12:36 - 22 հունիսի, 2024

ԱՄՆ-ն փակում է ռուսական վիզաների կենտրոնը և դիվանագետներին զրկում երկրում հարկեր չվճարելու հնարավորությունից|news.am|

news.am: Ամերիկյան վարչակազմը փակում է ԱՄՆ-ում ռուսական վիզաների կենտրոնի երկու մասնաճյուղերը, ինչպես նաև ռուս դիվանագետներին զրկում է երկրում հարկեր չվճարելու հնարավորությունից։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր դեմ ամեն օր հարձակումներ են իրականացվում։ Իսկ այսօր՝ բառացիորեն մեկ ժամ առաջ, ... ամերիկացիները մեզ ծանուցում ուղարկեցին, որ վիզաների կենտրոնը փակվում է։ Եվ հիմա լրացուցիչ բեռ է ընկնում ռուս դիվանագետների ու հյուպատոսների ուսերին։ Եվ ես ուզում եմ միանգամից ասել... մենք շարունակելու ենք աշխատել։ Մենք չենք լքի մեր հայրենակիցներին:

Մենք կանենք հնարավորը նրանց անհրաժեշտ իրավական և հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար։ Ամերիկացիներն այսօր հերթական մանր, գարշելի հարձակումը կատարեցին ռուս դիվանագետների վրա... Մեր հարկերից ազատման քարտերը խլեցին. Այդ քարտերը արտոնություններ են տալիս ցանկացած երկրի դիվանագետներին՝ թույլ տալով նրանց ապրել և հարկեր չվճարել տեղական գանձարանին»,- լրագրողներին ասել է ՌԴ դեսպանը։

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը ոչ մի կերպ չի բացատրել իր գործողությունները։

«Փաստն այն է, որ Մոսկվայում և Ռուսաստանում ամերիկացիները չունեն այն խնդիրները, ինչ մենք ունենք մեր հայրենակիցներին ծառայելու հարցում։ Այդ իսկ պատճառով նրանք շարունակում են սառեցված պահել իրենց երկու գլխավոր հյուպատոսությունները»,- հավելել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել