Իրանը ձեւավորել է կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի բարեկամներին օգնություն ցուցաբերելու խումբ |news.am|
08:56 - 12 հունվարի, 2020

Իրանը ձեւավորել է կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի բարեկամներին օգնություն ցուցաբերելու խումբ |news.am|

news.am:   Իրանի ԱԳ նախարարությունը ձեւավորել է հյուպատոսական հարցերով նպատակային խումբ հունվարի 8-ին Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար:

ԻԻՀ-ի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբաս Մուսավին հայտարարություն է արել, որի ընթացքում խորին ցավակցություն է հայտնել Ուկրաինական միջազգային ավիաուղիների կործանված ինքնաթիռի 176 ուղեւորների մահվան կապակցությամբ, որը կատարում էր Թեհրան-Կիեւ չվերթը:


Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եւ ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հստակ կարգադրությունների համապատասխան՝ ԱԳՆ-ում ձեւավորվել է նպատակային խումբ, որին հանձնարարված է ուսումնասիրել զոհերի ընտանիքների խնդրանքներն ու ցուցաբերել նրանց անհրաժեշտ ծառայությունները:

«Դեռ ավելին, անհրաժեշտ կարգադրություններ են արվել Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր քաղաքական եւ հյուպատոսական առաքելություններին եւ տեղական գրասենյակներին ու օդանավակայաններին հատուկ ռեժիմում զբաղվելու այդ գործին առնչվող հարցումներով»,-նշել է Մուսավին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել