Իրանում ձերբակալվել է ուկրաինական ինքնաթիռի խոցման պահը համացանցում հրապարակած տեսանյութի հեղինակը |tert.am|
05:27 - 15 հունվարի, 2020

Իրանում ձերբակալվել է ուկրաինական ինքնաթիռի խոցման պահը համացանցում հրապարակած տեսանյութի հեղինակը |tert.am|

tert.am: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բերման է ենթարկել տեղի բնակիչներից մեկին, որը համացանցում հրապարակել էր Թեհրանի օդանավակայանում մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 ինքնաթիռի խոցման պահի տեսանյութը: Այս մասին Թվիթերի էջում գրել է Fars գործակալությունը:

Նշվում է, որ տեսանյութի հեղինակը կհարցաքննվի: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հետաքննության արդյունքների մասին հասարակությանը տեղյակ կպահի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել