Պետությունը կարող է ապահովել էներգետիկ համակարգի սուվերեն աշխատանքը. քննարկում կառավարությունում |armenpress.am|
15:42 - 09 հունվարի, 2020

Պետությունը կարող է ապահովել էներգետիկ համակարգի սուվերեն աշխատանքը. քննարկում կառավարությունում |armenpress.am|

armenpress.am:  Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հունվարի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության վերաբերյալ քննարկում:

Տիգրան Ավինյանը նշել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում հավանական մարտահրավերները՝ շատ կարևոր է գնահատել, վերլուծել և հասկանալ այն բոլոր ռիսկերը և վտանգները, որոնք կարող են առաջանալ Հայաստանի էներգետիկ համակարգի համար, ինչպես նաև մատնանշել դրանց չեզոքացման ուղիները:

Քննարկվել են էներգետիկ ինքնաբավությանը, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության մակարդակի բարձրացմանը, նոր ենթակառուցվածքների ներդրմանը, էլեկտրաէներգիայի կայուն ցանցի ապահովմանը վերաբերող հարցեր:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և այլ գերատեսչությունների կողմից ներկայացվել են իրադարձությունների զարգացման հավանական սցենարները և ամեն սցենարի համար պետության կողմից իրականացվելիք անհրաժեշտ քայլերը և գործողությունների հաջորդականությունը:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ մասնակիցները նշել են, որ այսօր Հայաստանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման և պետությունը լիովին կարող է ապահովել էներգետիկ համակարգի ինքնաբավ և սուվերեն գործունեությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել