shantnews.am: Այսօր շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը։ Պաշտպանական կողմը ներկայացրեց միջնորդություններ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Միջնորդությամբ հանդես եկան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Դատական նիստը հետաձգվեց:
Հաջորդ դատական նիստին մյուս ամբաստանյալների պաշտպանները ևս կներկայացնեն միջնորդություններ՝ իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
comment.count (0)