Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա. Սեյրան Օհանյան
 |news.am|
11:56 - 20 փետրվարի, 2025

Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա. Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Կարծում եմ՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, նման անհրաժեշտություն միայն կարող է լինել, եթե կառավարման համակարգում փոփոխություններ լինեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին՝ Արցախի վերածննդի օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ադրբեջանի պահանջի բավարարման ճանապարհին է, որովհետև Ադրբեջանը անընդհատ փորձում է նոր պահանջներ, նոր պատժամիջոցներ կիրառել հայկական կողմի վրա, և կարծում եմ՝ այսօր բավականին լուրջ խնդիրներ կան։ Տեսեք, երեկ որոշում ընդունվեց, որ պետք է ձևավորվի միջգերատեսչական հանձնաժողով Ազգային անվտանգության ռազմավարության։ Հիմա 2025 թիվն է, 2020 թվականից հինգ տարի է անցել, նոր եկել են եզրակացության, որ պետք է մշակել ազգային անվտանգության ռազմավարություն:

Ուշացրել են, որովհետև 44 օրյա պատերազմը իր արդյունքներով բերել է մի նոր իրողության: Աշխարհաքաղաքական զարգացումները և տարածաշրջանային իրադարձությունները հիմք պետք է հանդիսանային անվտանգության միջավայրի գնահատման և այն բոլոր սպառնալիքների, մարտահրավերների, որոնք թե՛ ներքին, թե՛ արտաքին հարթակում ազդում են մեր անվտանգության վրա և այդ աշխատանքը պետք է ձևավորվեր շուտվանից»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել