tert.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է բանաձևի օգտին, որը կոչված է սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Reuters-ին:
Նշվում է, որ բանաձևի օգտին է քվեարկել 224 օրենսդիր և դեմ` 194-ը: Այս օրինագծով Ներկայացուցիչների պալատն Իրանի հետ հակամարտությունում կկարողանա վերահսկել Թրամփի գործողությունները:
Մասնավորապես, փաստաթուղթն ԱՄՆ նախագահին արգելում է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ մինչ այն պահը, երբ Կոնգրեսը կհաստատի այն:
comment.count (0)