tert.am: Սպիտակ տունը չի գնահատել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը, որը սահմանափակում է նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները` Իրանի դեմ հակամարտությունում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին: Փոխանցում է Gazeta.ru-ն:
Նա ընդգծել է, որ Թրամփն իրավունք ունի պաշտպանել երկիրն ու ամերիկացիներին ահաբեկչական խմբավորումներից: Նրա կարծիքով` ԱՄՆ նախագահի գործողությունները աշխարհն ավելի անվտանգ են դարձնում: Գիդլին օրինագիծն անվանել է «սխալմունք», որը կխաթարի երկրի ռազմական ուժերի հնարավորությունները`իրանական «ահաբեկչական գործողությունները կանխելու» ճանապարհին:
«Սա փորձ է նախագահին` երկրի պաշտպանության հարցում խանգարելու: Կոնգրեսի նման գործողությունները լիարժեք սխալ են»,- ասել է Գիդլին:
comment.count (0)