Եթե «Արմաթը» շահի մրցույթը, ապա իրենք կշարունակեն լաբորատորիաների ներդրումը․ Արայիկ Հարությունյան |factor.am|

13:14 - 14 հունվարի, 2020

factor.am: «ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը, նախարարությունում սաբոտաժ է, այն դեպքում, երբ Կառավարությունում մտադիր էին Հայաստանի բոլոր դպրոցներն այս տարի համալրել «Արմաթ» լաբորատորիաներով»,- հայտարարել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ Նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրականում խնդիր չկա։

Պարոն Հարությունյանը նաև նշեց, որ դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ հիմնելու պրոցեսը մտադիր են կազմակերպել մրցութային կարգով․ «Իրականում խնդիր չկա։ Այս մարդուն բնորոշ ձևակերպումներ են, որոնք նախկինում էլ ենք տեսել։ Այն ժամանակ, երբ պրոցեսները իրենց վերահսկողությունից դուրս է գալիս կամ որևէ գերատեսչություն ինքնուրույնություն է դրսևորում, դա անհանգստացնում է ոմանց։

Իրականում խնդիր չկա։ Նախորդ տարի մենք հայտարարել ենք, որ բոլոր դպրոցներում ցանկանում ենք ունենալ ինժեներական լաբորատորիաներ, և երբ առաջացել են լրացուցիչ ֆինանսական հոսքեր, մենք ավելի քան 800 միլիոն դրամ հատկացրել ենք 284 լաբորատորիա տեղադրելու համար և տարվա վերջին մենք մոտավորապես 600 լաբորատորիա ունեցանք։ Նույնիսկ այս թիվը 1400 դպրոցների մեջ բավականին մեծ է։ Այս թիվը իրենց ներկայացրած թիվն է։ Լաբորատորիաները ներդրվել են, սա աշխարհում աննախադեպ երևույթ է»,- ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել