Առաջարկում ենք աշխատող ուսանողների ուսման վարձը վերադարձնել եկամտային հարկի տեսքով․ Սիսակ Գաբրիելյան |factor.am|

09:55 - 15 հունվարի, 2020

factor.am։ Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Սիսակ Գաբրիելյանը։

Նախագծի հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ առաջարկում են՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք կրթությանը զուգահեռ աշխատում են, իրենց եկամտային հարկը վերադարձվի ուսման վարձի չափով։

«Սկզբնական փուլում նաև բակալավրի մասով էր ներառված, բայց քանի որ Կրթության մասին օրենքն առայժմ չի ընդունվել, առաջնային փուլում նախատեսում ենք կիրառել մագիստրատուրայի, արդինատուրայի դեպքում»,- ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել