Բաքվում զինված միջադեպ է տեղի ունեցել․ սպանվել է 3 ոստիկան ու մեկ քաղաքացիական անձ

 |factor.am|
11:57 - 24 հունիսի, 2024

Բաքվում զինված միջադեպ է տեղի ունեցել․ սպանվել է 3 ոստիկան ու մեկ քաղաքացիական անձ |factor.am|

factor.am: Բաքվի Խազարի շրջանի Շուվալան բնակավայրում բազմիցս դատապարտված և հետախուզման մեջ գտնվող Ռովշան Օգթայ օղլու Ալլահվերդիևը (ծնված 1986 թ.) ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին։ Սպանվել է մեկ քաղաքացիական անձ և երեք ոստիկան։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ՆԳՆ-ի ու գլխավոր դատախազության  համատեղ հայտարարության մեջ, գրում են տեղական լրատվամիջոցները։

«․․․ հանցագործը, քողարկվելով իր ընտանիքի անդամներով և օգտվելով ստեղծված իրավիճակից, կրակ է բացել Lancaster որսորդական հրացանից՝ սպանելով մեկ քաղաքացիական անձի և երեք ոստիկանի»,-ասվում է հայտարարության մեջ։

ՆԳՆ-ն հայտնում է, որ զոհված ոստիկաններն են՝ կապիտան Էլդենիզ Մամեդովը, սերժանտներ՝ Մահիր Աղաևն ու Միրալի Հեյդարովը, իսկ Ռովշան Ալլահվերդիևը չեզոքացվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում են քննչական գործողություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել