Բաքուն հուսով է, որ Հայաստանը կմասնակցի COP-29-ին

 |factor.am|
12:26 - 27 սեպտեմբերի, 2024

Բաքուն հուսով է, որ Հայաստանը կմասնակցի COP-29-ին |factor.am|

factor.am: COP29-ի նախագահ, Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը հավատում է, որ Հայաստանը պատվիրակություն կուղարկի Ադրբեջան՝ մասնակցելու COP-ի 29-րդ նստաշրջանին։ Այս մասին նա ասել է ադրբեջանական  լրատվամիջոցներին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում։

Ադրբեջանցի նախարարը նշել է, որ այս հարցով Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները Նյու Յորքում չեն բանակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում։

«Սակայն Հայաստանը հրավիրված է նոյեմբերին կայանալիք Բաքվի COP29 համաժողովին Ավանդաբար բոլոր երկրներն իրենց պատվիրակություններն են ուղարկում COP-ին։ Հավատում ենք, որ Հայաստանը ևս պատվիրակությամբ ներկայացված կլինի Բաքվում COP29-ին»,-հայտարարել է Բաբաևը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել