«Ողջունում ենք Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը»․ Էրդողան
 |azatutyun.am|
15:12 - 26 հունիսի, 2024

«Ողջունում ենք Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը»․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: «Ողջունելի է, որ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը», - այսօր Անկարայում, իշխող «Արդարություն և Զարգացում» խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարը նաև Անկարայի միանշանակ աջակցությունն է հայտնել Լիբանանին՝ պնդելով, թե Իսրայելը կարող է պատերազմ սկսել այդ երկրի դեմ։

«Թուրքիան աջակցում է Լիբանանին և մյուս տարածաշրջանային դերակատարներին ևս կոչ է անում սատարել Բեյրութին», - հայտարարել է Էրդողանը։

Հունիսի 21-ին Երևանը հայտնեց, որ ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Պաղեստինը շնորհակալությամբ, Իսրայելը կոշտ քննադատությամբ է արձագանքել Հայաստանի այս որոշմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել