Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, և ՀՀ ապագան Եվրոպայում է. Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ
18:50 - 27 հունիսի, 2024

Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, և ՀՀ ապագան Եվրոպայում է. Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ

««Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր և Հայաստանի ապագան Եվրոպայում է»,- ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի փոխանցմամբ՝ ասել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերը այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
 
«Բեռլինում այսօր հանդիպեցինք Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահին և անդամներին:
 
Քննարկեցինք ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները:
Երկուստեք արձանագրեցինք, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացումը պետք է մեծացնի Հայաստանի դիմադրողականությունը և անվտանգությունը:
 
Խոսեցինք ՀՀ-ԵՄ տնտեսական և էներգետիկ համագործակցության խորացման և առաջիկա ծրագրերի մասին»,- գրել է Կոնջորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել