Հայկ Կոնջորյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1987թ. մայիսի 30-ին Չարենցավանում:

2008թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 2010թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 2013թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան: Պատմաբան:

2013-2014թթ. դասավանդել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: 2014-2016թթ. եղել է «lragir.am» կայքի քաղաքական վերլուծաբան, «Ագօրա» եւ «Մի քանի հարց» հրապարակախոսական-քաղաքական համացանցային հաղորդաշարերի հեղինակ եւ վարող: 2017-2018թթ.՝ «Para.tv» համացանցային հեռուստաընկերության «Մի խոսքով» հաղորդաշարի հեղինակ եւ վարող: 2017-2018թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ:

2011-2015թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի անդամ:

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ելք» կուսակցությունների դաշինք): 25.05.2018-19.09.2018թթ.՝ ԱԺ արտաքին հարաբերությունների, 19.09.2018-28.09.2018թթ.՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների անդամ, 28.09.2018-14.01.2019թթ.՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): 06.02.2019-12.01.2021թթ.՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 12.01.2021-02.08.2021թթ.՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ասլանյանը 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ՔՊ խմբակցությանը. պատճառը Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են

Ասլանյանը 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ՔՊ խմբակցությանը. պատճառը Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ԱԺ ՔՊ խմբակցությանը: Այս մասին նա ասել է Factor.tv-ին տված հարցազրույցում: Նա որպես հիմնավորում նշել է ԱԺ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Հիշեցնենք, որ վերջինս հեռացվել է ՔՊ կուսակցությունից, ըստ կուսակցության պաշտոնական հաղորդագրության, «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»: Այնուհետև Աղազարյանը ինքնակամ դուրս է եկել նաև Աժ ՔՊ խմբակցությունից: Ասլանյանը հայտնել է, որ դեկտեմբերի 3-ին ինքն էլ «հանգամանքների բերումով» մասնակցել է մի գործընթացի՝ ծանոթացել է մարդու անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների: «Ցանկացած այլ դեպքում ես դա չէի անի, բայց քանի որ խոսքը վերաբերում էր իմ ընկերոջը՝ Հովիկ Աղազարյանին, ես ստիպված էի դա անել իմ ներքին համոզմունքը ամրապնդելու համար: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այնտեղ չգտա որևէ բան, որի համար ես կամաչեի իմ ընկերոջ փոխարեն»,- ընդգծեց պատգամավորը: Ապա նա պատմեց, որ շաբաթ օրը տեղի է ունեցել մի հանդիպում, իր խոսքով, ՔՊ բարձրաստիճան պաշտոնյայի, իրավական համակարգի ներկայացուցչի, Հովիկ Աղազարյանի, նրա երեք որդիների և իր մասնակցությամբ. «Աղազարյանը բոլորիս ներկայությամբ հայտարարեց, որ իր որդիներին հնարավորություն տան ծանոթանալ այն նյութերին, որոնք ներկայացվել են խմբակցությանը, և եթե ինքը չկարողանա բավարար բացատրություն տալ, ապա վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը: Դա տեղի չունեցավ: Աղազարյանի որդիներից մեկն ասաց, որ իրենց, ըստ էության, ծանոթ է հեռախոսի պարունակությունը, և որևէ հիմք չունեն դիմել իրենց հորը՝ մադատից հրաժարվելու խնդրանքով»: Հակոբ Ասլանյանը հայտարարության վերջում «խնդրանքով» դիմեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին. «Ձևավորել խմբակցության անդամներից բաղկացած պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ: Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ փոխել իմ կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»: Ճշտող հարցին՝ դուրս կգա՞ խմբակցությունից, Հակոբ Ասլանյանը դրական պատասխանեց: Ըստ Ասլանյանի՝ նամակագրությունների մեջ չկան տողեր, որ կարելի լինի պետական դավաճանության կետի տակ դնել:  ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակվելու, նաև կուսակցական, քաղաքական, ներքին տեղեկությունների արտահոսքեր է կազմակերպել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար: Լրագրողի հարցին, որ մեղադրո՞ւմ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ որոշում կայացնելու համար, Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Չեմ մեղադրում վարչապետին, գուցե նրան սխալ են ներկայացրել, գուցե թյուրիմացության մեջ են գցել: Շատ լավ գիտենք՝ կան մարդիկ, որոնք վարչապետի մոտ լավը երևալու համար ինչ ասես կարող են ներկայացնել, բայց այն, որ վարչապետին այնպես չեն ներկայացրել, որ վարչապետն իրական պատկերացում ունենա, ես կարծես թե համոզված եմ դրանում»: Ըստ պատգամավորի՝ ՔՊ-ում կան մարդիկ, որ իր նման են մտածում, բայց չունեն համարձակություն խոսելու սրա մասին. «Մարդիկ կան՝ կոտրված են, անտրամադիր են, կողմ են, որ արդար լինի ամեն ինչ, բայց ձայն չեն հանում»:
12:45 - 11 դեկտեմբերի, 2024
Աղազարյանը կազմակերպել է պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով տեղեկությունների արտահոսքեր. ՔՊ խմբակցության ղեկավար

Աղազարյանը կազմակերպել է պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով տեղեկությունների արտահոսքեր. ՔՊ խմբակցության ղեկավար

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մեկնաբանել է ՔՊ կուսակցության հայտարարությունը, ըստ որի՝ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ «Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակվելու, նաև կուսակցական, քաղաքական, ներքին տեղեկությունների արտահոսքեր է կազմակերպել»,- ասաց Կոնջորյանը Ի պատասխան հարցերի, թե կոնկրետ ոչ տեղեկությունների մասին է խոսքը, Կոնջորյանը օրինակներ չբերեց՝ նշելով, որ դրանք գաղտնիքներ են, որոնց հասանելիություն ունի որպես ԱԺ պատգամավոր: Նա նաև ընդգծեց, որ կուսակցության վարչության նիստի ժամանակ Աղազարյանը չի հերքել իր կողմից կոնֆիդենցյալ տեղեկության արտահոսքերի կազմակերպումը: Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլը Փաշինյանը ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյլանյանին եւ Հովիկ Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել։ Զեյլանյանը հետեւեց վարչապետի հորդորին, մինչդեռ Հոկիվ Աղազարյանը նախ հայտնեց՝ Մոսկվայից հեռախոսազանգ է ստացել իր մանկական, դպրոցական ու ուսանողական ընկերոջից, ասել է՝ շատ կնեղանա Աղազարյանից, եթե արձագանքի վարչապետի խնդրանքին առանց իրեն տեսնելու։ Իսկ ավելի ուշ «խոր ափսոսանքով նշեց, որ ստիպված է մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը»։ Այսօր արդեն Աղազարյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ դուրս է գալիս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:
12:31 - 04 դեկտեմբերի, 2024
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. ՔՊ-ական պատգամավոր |tert.am|

Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. ՔՊ-ական պատգամավոր |tert.am|

tert.am:  Դուք գիտեք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում հարուցված կարգապահական վարույթ կա այս հարցի վերաբերյալ, որը դեռ ծագել էր խորհրդարանական լսումներից հետո, և այդ վարույթը պիտի քննարկվի, և քննարկման արդյունքում արդեն հետևանքների և որոշումների մասին պատշաճ կերպով կծանուցենք նաև ձեզ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր դնելու մասին լուրերին: Ճշտող հարցին՝ այսինքն չի՞ բացառվում, որ Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը դնեն իրենց մանդատները, ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանը պատասխանեց, որ կա հարուցված կարգապահական վարույթ, որը, բնականաբար, կունենա հետևանքներ: «Կարգապահական վարույթի հարուցումն ինքնին նշանակում է, որ կա այդ վարույթը հարուցելու համար առնվազն բավարար հիմք, իսկ թե ինչ հետևանքներ կլինեն, դրա մասին արդեն լրացուցիչ կծանոթանաք»,- ասաց նա: Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էին լուրեր, որ Հովիկ Աղազարյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը։ Վերջինս, սակայն, հերքել էր։ Ըստ լուրերի՝ պատգամավորական մանդատը վայր կդնի նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը դեռևս չի մեկնաբանել լուրը։  Նշենք, որ ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն  ազատման դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանըպաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանությունների ներքո, իսկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները նշում են, որ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին:
12:47 - 18 նոյեմբերի, 2024
Ըստ ՔՊ խմբակցության պատգամավորների՝ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին

Ըստ ՔՊ խմբակցության պատգամավորների՝ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները նշում են, որ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին:  «Այն, որ դուք դրա մասին իմասցել ու գրել եք գիշերը, չի նշանակում, որ պրոցեսները տեղի են ունեցել գիշերը: Վարչապետի ելույթը տեղի է ունեցել ուրբաթ Կառավարության նիստում, և այդ ելույթն ինքնին իրենից ենթադրում էր, որ պետք է ունենա հետևանքներ»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ նշեց, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգի վերաբերյալ դիտարկումները թե՛ վարչապետի, թե՛ իշխող ուժի կողմից, նոր չեն:  «Մարդիկ ունեն արդարության պահանջ, և մենք չափազանց կարևորում ենք, որ այդ պահանջը էմոցիոնալից դառնա իսնտիտուցիոնալ իրողություն: Այս իմաստով կան արված գործեր, բայց կան նաև բացթողումներ և չարված գործեր: Վարչապետը շատ հստակ այդ մասին խոսեց: Սա այդ պրոցեսի տրամաբանական շարունակությունն է: Սրան պետք է նայել համակարգային ու կադրային տեսանկյունից, այլ ոչ ներքաղաքական ու նախընտրական: Չկա նման բան»,- հայտնեց Հայկ Կոնջորյանը՝ մեկնաբանելով Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը: Վերջինս ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ պաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանությունների ներքո։ Նշենք, որ ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն  ազատման դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։
12:11 - 18 նոյեմբերի, 2024
Փաշինյանը ձեզ համար պետք է հերոս լինի, ոչ թե դավաճան. Հայկ Կոնջորյանը՝ ՀՅԴ-ին
 |news.am|

Փաշինյանը ձեզ համար պետք է հերոս լինի, ոչ թե դավաճան. Հայկ Կոնջորյանը՝ ՀՅԴ-ին |news.am|

news.am: Այս մի քանի օրերի քննարկումը շատ հետաքրքիր մի շերտ բացեց: Այս քննարկման՝ հարկերի, հերոսության հատվածը շատ մերկացնող է: Այն երկու հայեցակարգային պատկերացումների բախումն էր՝ մի կողմում ինքնիշխան քաղաքացին էր, մյուս կողմում՝ պետականազուրկ հպատակը: Այս երկու հայեցակարգային բախումները մերկացնում են ընդդիմության իրական պատկերացումները պետության մասին: Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից իր ելույթում հայտարարեց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե հարկ վճարողը հերոս է, ասաց՝ հարցին պետք է նայել խորքային: «Մենք չենք ասում հարկ վճարելն ինքնին ավտոմատ հերոսություն է, մենք ասում ենք՝ հարկ վճարելով քաղաքացին պահում է պետությունը: Պետություն պահելն է հերոսություն: Հարկ վճարողը պահում է պետությունը, և դրանով պետություն պահելը հարկ վճարող քաղաքացու կողմից հերոսություն է: Հիմա որն է ընդդիմության պրոբլեմը»,- պարզաբանեց Կոնջորյանը: Նրա խոսքով՝ ընդդիմության խնդիրը սրա հետ ունի խոր պատմական արմատներ՝ ժամանակին մեր պապերը հարկ տվել են ուրիշ պետությանը, դրա համար «պետականազուրկ հայի համար իրեն ճնշող պետությանը հարկ տալը հերոսություն չի եղել»: Նա ընդդիմադիր գործընկերներին մեղադրեց պետականազուրկ հպատակի տրամաբանությամբ առաջնորդվելու համար: «Որովհետև մենք հիմա ունենք պետություն, բայց դուք նորից մտածում եք, որ հարկ տալը հերոսություն չէ, որովհետև դուք այս պետությունը ձերը  չեք համարում: Հենց դա է մերկացնողը»,- նշեց Հայկ Կոնջորյանը:  Նրա խոսքով՝ ի վերջո, հարկը պետություն ունենալու գինն է, և եթե ազատ քաղաքացին որոշում է հարկ չտա իր պետությանը, հարկ պետք է վճարի ուրիշ պետությանը:  «Դուք, օրինակ, շատ քամահրական վերաբերմունք ունեք ՀՀ 29 743 քառակուսի կմ սահմանների և տարածքի նկատմամբ: Ձեր շրջաբերականում դուք ընդհանրապես ասում եք՝ Հայաստանը երբևէ չպետք է ունենա սահման: Որովհետև դուք ուզում եք մեծ բաներ: Այն, ինչ ձեր պատկերացումների մեջ է, պետք է լինի մեծ և լինի անցյալում, որի համար դու պատասխանատվություն ստանձնելու կարիք չունենաս»,- հավելեց նա՝ ընդդիմությանը մեղադրելով քաղաքական դինոզավրեր դառնալու ճանապարհի համար: «Դուք ուզում եք, որ մենք՝ որպես հանրություն, դառնանք դինոզավր՝ դառնանք մեծ, ուժեղ, բայց գոյություն չունենանք»,- խոսքը եզրափակեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը:
12:35 - 14 նոյեմբերի, 2024
ՔՊ խմբակցության օրակարգում Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց չկա |armenpress.am|

ՔՊ խմբակցության օրակարգում Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց չկա |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրակարգում  Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց չկա։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Նման օրակարգ չկա, նման հարց երբևէ չի քննարկվել»,- ասաց Կոնջորյանը։ Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մի խումբ ՔՊ-ականների նախաձեռնության մասին ավելի վաղ գրել էր «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրին։ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ տեղեկություն չունի նման նախաձեռնության մասին։ 
15:38 - 29 հոկտեմբերի, 2024
Իշխող ուժը փորձում է գտնել լավագույն լուծումները. Կոնջորյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հարցի մասին
 |1lurer.am|

Իշխող ուժը փորձում է գտնել լավագույն լուծումները. Կոնջորյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հարցի մասին |1lurer.am|

1lurer.am: Նորմալ քննարկումներ են, կարծում եմ, որ դա շատ բնական է, և իշխող ուժը մշտապես տարբեր քննարկումների միջոցով փորձում է գտնել լավագույն լուծումները։ Ես դա շատ բնական գործընթաց եմ համարում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդարադատության նախարարի պաշտոնի ընտրության հարցում ՔՊ վարչությունում կոնսենսուս չկա: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե շուրջ մեկ ամիս է, ինչ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է, ինչքա՞ն կարող են քննարկումները շարունակվել, Կոնջորյանը պատասխանեց՝ ՔՊ վարչությունը իր լիազորությունների շրջանակներում քննարկումներ է ծավալում։ «Ես վարչության անդամ չեմ, վարչության նիստերին մասնակցում եմ որպես կառավարող խմբակցության ղեկավար։ Բայց կարող եմ ասել, որ ինքս, մասնակցելով այդ նիստերին, շատ բարձր եմ գնահատում այս գործընթացը, որովհետև շատ առողջ քննարկումներ են, թեկնածուները գալիս են, ներկայացնում են իրենց ծրագրերը, վարչության անդամները հարցեր են տալիս»,- ասաց Կոնջորյանը։ Հարցին՝ ի՞նչը չի բավարարում վերջիններիս, Կոնջորյանը նշեց՝ ինքը լիազորված չէ հանդես գալ վարչության անունից: «Կարող եմ իմ գոհունակությունը հայտնել պրոցեսի վերաբերյալ, ինչը և արեցի»,- նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը: «Մենք պետք է առաջնորդվենք լավագույն թեկնածուն գտնելու առաջնահերթությամբ, որովհետև մեր ոլորտի և պետական շահը թելադրում է, որպեսզի կարողանանք լավագույն լուծումը գտնել: Թե կոնկրետ ինչ թեկնածու կլինի, և ինչ լուծումներ կլինեն, դրա վերաբերյալ, վստահ եմ, վարչության առաջիկա նիստից հետո անպայման կտեղեկանաք»,- ասաց Կոնջորյանը։ Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ արդյոք դա չի՞ վկայում այն մասին, որ ՔՊ-ն ունի կադրային լուրջ խնդիրներ, Կոնջորյանը չհամաձայնեց: «Ո՛չ, ես հակառակ տրամաբանությամբ կգամ, որովհետև բարձր չափանիշներ են դրվում՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը և առաջնորդվելով այդ բարձր չափանիշներով՝ դժվար է երբեմն գալ եզրահանգման, ինչը շատ նորմալ գործընթաց եմ գնահատում: Լիահույս եմ, որ առաջիկայում ունենալու ենք նշանակում»,- ընդգծեց Կոնջորյանը:
15:56 - 23 հոկտեմբերի, 2024
Իրավապահ մարմինները երեկ բոլոր օրինական միջոցներով կանխել են Հայաստանում երկրորդ պետության գլխատումը. Հայկ Կոնջորյան
 |1lurer.am|

Իրավապահ մարմինները երեկ բոլոր օրինական միջոցներով կանխել են Հայաստանում երկրորդ պետության գլխատումը. Հայկ Կոնջորյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը իշխող խմբակցության անունից ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի մեղադրանքներին: «Իհարկե, տհաճ է, որ ընդդիմությունը, իր կանոնների համաձայն, խրոխտ խոսեց և գնաց, և չնայած ասված է՝ հեռացածների հետևից կա՛մ լավը, կա՛մ ոչինչ, ամեն դեպքում, ավելի կարևոր է ասել ճշմարտությունը, քան լավի կամ ոչնչի հետևից ընկնել: Նախ՝ ցանկանում եմ արձանագրել՝ երեկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, բայց մասնավորապես «Հայաստան» խմբակցությունը, հանդես էր գալիս Տրոյական ձիու կարգավիճակով: Բանն այն է, որ իրենց կողմից իրենց շարժման առաջնորդ հռչակված՝ վեղարով Նեռի ներկայացուցիչը, ով երեկ այդ դեպքերից մի քանի ժամ առաջ Բաղրամյան պողոտայում խոսում էր ներքին թշնամիների մասին՝ մատնացույց անելով և նկատի ունենալով մեզ, ապա հայտարարում էր, որ իրենք պիտի մտնեն Ազգային ժողով և դրանից հետո «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ-պատգամավորները, ովքեր դրսում միտումնավոր և նպատակաուղղված սադրում էին իրավիճակը, հրմշտում էին ոստիկաններին, բռնություն էին գործադրում ոստիկանների նկատմամբ և հարձակում էին գործադրում իրենց օրինական գործառույթներն իրականացնող ոստիկանության, իրավապահ մարմինների նկատմամբ, և փորձում էին ժողովրդի հետ ներխուժել Ազգային ժողով, ոչ ոքի համար անակնկալ, չէ, թե ինչ էին ուզում նրանք անել:  Այնուհետև դեպքերի զարգացման արդյունքում պարզ դարձավ, հայտարարվեց իրենց վեղարով առաջնորդի կողմից, որ փնտրում են նաև վարչապետին՝ հաշվեհարդար տեսնելու համար:  Սա, ըստ էության, ահաբեկչության փորձի հստակ դրսևորում էր»,- հայտարարեց Հայկ Կոնջորյանը: Նրա խոսքով՝ Արծվիկ Մինասյանը դահլիճում խոսում է Մարտի 1 անելու ինչ-որ տարօրինակ մղումների մասին՝ այդկերպ փորձելով կոծկել երեկ Հայաստանում երկրորդ Նոյեմբերի 9-ը իրականացնելու իրենց այլանդակ ծրագիրը: Կոնջորյանն ընդգծեց՝ նույն բանը նույն խոսույթով, նույն ղեկավար կազմի միջոցով երեկ էր տեղի ունենում, և նույն մարդկանց կատարմամբ փորձ էր արվում իրագործել երկրորդ Նոյեմբերի 9, իսկ հաջողության պարագայում՝ նաև երկրորդ Հոկտեմբերի 27: «Եվ ահա «Հայաստան» դաշինքը նոր Նաիրի Հունանյանի Տրոյական ձին էր՝ այստեղ նստած: Եվ իրենք նպատակաուղղված կերպով իրենց պատգամավորներին ուղարկել էին դուրս, որպեսզի այնտեղ իրավիճակը սադրեն: Առաջին սադրանքն իրագործել են, ըստ էության, «Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ Գառնիկ Դանիելյան, Իշխան Սաղաթելյան, Արթուր Սարգսյան, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները՝ Տիգրան Աբրահամյան, Աննա Մկրտչյան, Ասպրամ Կրպեյան, որոնք բռնությամբ և ագրեսիայով փորձում էին տաքացնել ժողովրդին և հարձակում գործել խորհրդարանի վրա: Սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության փորձ, և այս դեպքերին հաջորդող՝ վեղարով առաջնորդի հայտարարությունը վարչապետին գտնելու և հաշվեհարդար տեսնելու վերաբերյալ, ապացուցում են, որ նրանք հստակ պլանավորված ահաբեկչական գործողություն էին ծրագրել ՀՀ-ի դեմ: Սա էր իրականությունը»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը: Կոնջորյանն ընդգծեց՝ ՀՀ իրավապահ մարմինները երեկ բոլոր օրինական միջոցներով կանխել են Հայաստանում երկրորդ Հոկտեմբերի 27-ը, կանխել Հայաստանում երկրորդ պետության գլխատումը, կանխել են Հայաստանը գուբերնիա դարձնելու նպատակաուղղված ծրագիրը: Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրողություններին հաղորդել այլ շղարշ, ըստ պատգամավորի՝ պիտի ժամանակ տրամադրեն և դեպքերի հաջորդականությունը շղթայով միացնեն իրար:
12:09 - 13 հունիսի, 2024
Մենք իրագործելի նպատակների ու անիրագործելի երազանքների արանքում մնացած քաղաքական բանավեճի մեջ ենք. Կոնջորյան |1lurer.am|

Մենք իրագործելի նպատակների ու անիրագործելի երազանքների արանքում մնացած քաղաքական բանավեճի մեջ ենք. Կոնջորյան |1lurer.am|

1lurer.am: ader> Շատ տրամաբանական է, որ այս օրերին, բացի ՍԴ դատարանի դատավորի ընտրության բուն հարցից, քննարկում ենք քաղաքական կարևորության և նշանակության հարցեր, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են Սահմանադրական դատարանի հետ, որովհետև այս օրերին Հայաստանում ընթացող գործընթացները խոր աղերսներ ունեն նաև ՍԴ-ի հետ: Որովհետև ի՞նչ է տեղի ունենում: Տեղի է ունենում այն, որ այսօր Հայաստանում կան կոնկրետ քաղաքական ուժեր, խմբեր և նաև մեր խորհրդարանական ընդդիմությունը, որոնք այդ թվում՝ Հայաստանից դուրս ուժերի հետ ուս ուսի տված խնդիր են դրել կազմալուծել Հայաստանի պետականությունը, իսկ ՍԴ-ն Հայաստանի պետականության պահպանման կարևորագույն ինստիտուտ է: Այս մասին խորհրդարանում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավորական խմբակցության անունից ելույթում հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նրա խոսքով՝ այն, ինչին երեկ ԱԺ-ում ականատես եղանք ՍԴ դատարանի դատավորի թեկնածուի վարկաբեկմանն ուղղված հարցադրումներին, այդ քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Խոսքը, մասնավորապես, թեկնածուի աշխատավայրին էր վերաբերում:  «Ձեր տրամաբանությունը ձեր դեմ է աշխատում, հարգելի՛ գործընկերներ: Եթե դուք թեկնածուին հարցնում եք իր աշխատավայրով պայմանավորված՝ ինքը կարող է դիտվել որպես օտարերկրյա գործակալ, նայեք ձեր շուրջբոլորը: Ձեր կողքը նստած են, ձեր իսկ բնորոշմամբ, օտարերկրյա ազդեցության գործակալներ, որոնք ձեզ ի՞նչ երաշխիք են տվել: Բայց իրականում այդ հարցը նպատակ ունի դելեգիտիմացնել թեկնածուին և ՍԴ-ն: Մեկ անգամ չէ, որ մենք, հատկապես պատերազմից հետո, ականատես ենք եղել, թե ինչպես եք դուք փորձել դատական համակարգը օգտագործել որպես Հայաստանի ժողովրդի վրեժ լուծելու միջոց»,- ասաց Կոնջորյանը: Ըստ բանախոսի՝ մենք ներկայումս իրագործելի նպատակների ու անիրագործելի երազանքների արանքում մնացած քաղաքական բանավեճի և երկփեղկվածության մեջ ենք: Նրա խոսքով՝ վարչապետի առաջ քաշած՝ իրական և պատմական Հայաստանը հենց դրա մասին է՝ իրագործելի նպատակների և անիրագործելի երազանքների բանավեճի: «Եվ սահմանազատումը հենց դրա մասին է»,- հավելեց պատգամավորը: Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ լեգիտիմության մասին հայտարարություններին, Կոնջորյանը ընդդիմությանը մեղադրեց «քաղաքականապես հայդուկ, մտածողությամբ լեռներում» լինելու և «քաղաքական ջեբկիրությամբ» զբաղվելու համար: Նրա խոսքով՝ ընդդիմությունը քաղաքական ջեբկիրությամբ գրպանել է ոչ թե «մանր-մունր բաներ», այլ մի ամբողջ պետություն, պետական հարստություն: «Հետո ձեր գրպաններից հանել եք ու «Գույք՝ պարտքի դիմաց»-ով տվել եք այստեղ-այնտեղ, գրպանել եք ժողովրդի իշխանությունը, հիմա այսօր փորձում եք վերադառնալ տարբեր կերպարանքներով: Նորից եմ կրկնում՝ Հայաստանում քաղաքական հեթանոսությունը հեռանկար չունի, որովհետև Հայաստանում հաստատվել է նոր կարգ, քաղաքական նոր հավատամք, Հայաստանում հաստատվել է ժողովրդավարություն: Դուք դրան չեք հավատում, մենք դա գիտենք: Դուք փորձում եք վերադարձնել գողապետությունը, որովհետև դուք չեք կարողանում առանց գրպանելու: Դուք Հայաստանում հիմնադրել եք մարդկային վշտի արդյունաբերություն, արդյունաբերական ռելսերի վրա դրել մարդկանց վիշտը ու տառապանքը,- նշեց պատգամավորը՝ հավելելով,- սա իսկապես մաստեր կլաս է, ուղղակի խնդիրն այն է, որ դուք չեք հաշվարկել, որ սա 21-րդ դարն է, կան տեսախցիկներ, ուղիղ եթերներ: Սա միջնադար չէ, միջնադարի ինկվիզիցիոն հարաբերություններ չեն, և ինչ-որ մի կղերական չի կարող սեփական միջնադարը պարտադրի լուսավորյալ, 21-րդ դարի հայ ժողովրդին: ՀՀ-ում ժողովրդի իշխանությունն անշրջելի է, ՍԴ-ն ժողովրդավարության պահպանման գործում ֆունդամենտալ նշանակություն ունի»,- ընդգծեց ՔՊ խմբակցության ղեկավարը:
12:20 - 22 մայիսի, 2024
Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ իր ժողովրդավարական զարգացման և ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ իր ժողովրդավարական զարգացման և ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ: Այս մասին հայտնում է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Քարփենթերը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Հայ պատգամավորները կարևորել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը` ողջունելով ԱՄՆ-ի և Եվրոպական Միության ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդման և տնտեսական դիվերսիկացիայի հարցում: Քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ` նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու բարգավաճմանը: Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղված քայլերը` արձանագրելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ժողովրդավարական զարգացման և ինքնիշխանության ամրապնդման գործում:
10:17 - 03 մայիսի, 2024
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին

ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ մայիսի 1-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի եւ հանձնախմբի անդամ Ջիմ Կոստայի հետ:Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով: «Կոնգրեսականները հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին: Կարևորել ենք ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Քննարկվել է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը»,- գրել է պատգամավորը: Հանդիպմանը մասնակից հայ խորհրդարանականներն են եղել Արման Եղոյանը, Արսեն Թորոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Կոնջորյանը, Սարգիս Խանդանյանը: Ներկա է եղել նաև ԱՄՆ-ում ՀՀ-ի դեսպան Լիլիթ Մակունցը։
11:48 - 02 մայիսի, 2024
Սամվել Շահրամանյանի հայտարարությունները կարող են ընկալվել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ․ Հայկ Կոնջորյան
 |factor.am|

Սամվել Շահրամանյանի հայտարարությունները կարող են ընկալվել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ․ Հայկ Կոնջորյան |factor.am|

factor.am: Հայաստանում որևէ երկրորդ այլ կառավարություն չի կարող լինել, դա հակասահմանադրական է, Factor TV-ի հետ զրույցում նման պնդում արեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նրա դիտարկմամբ՝ Սամվել Շահրամանյանի՝ ՀՀ-ում Արցախի վտարանդի կառավարություն ունենալու հայտարարությունը կարող է ընկալվել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ։ «Հայաստանում վտարանդի կառավարություն ունենալու հայտարարություն անող շրջանակները պետք է հայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում»,- ընդգծեց նա։ Կոնջորյանի խոսքով՝ իրենք թույլ չենք տալու, որ ինչ- որ մեկը փորձի Հայաստանի պետականության համար ռիսկեր ստեղծել։ Հիշեցնենք, որ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը «Ֆիգարո»-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Արցախի պետական մարմինների գործունեությանը։ «Այն շենքում, որտեղ ես ընդունում եմ Ձեզ Երևանում, տեղակայված են նախագահական և Արցախի դատական և օրենսդիր կառույցների գրասենյակները։ Խորհրդարանականները կարող են հանդիպել այստեղ՝ քվեարկելու համար: Ես հոկտեմբերին հրամանագիր եմ ստորագրել, ըստ որի՝ կառավարության բոլոր նախարարները պահպանվում են իրենց պաշտոններում՝ կամավոր հիմունքներով»,- ասել էր Շահրամանյանը։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
19:25 - 28 մարտի, 2024