«Հայաքվե»-ն  հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազություն՝ հունիսի 12-ին ոստիկանության գործողությունների վերաբերյալ |pastinfo.am|
12:59 - 28 հունիսի, 2024

«Հայաքվե»-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազություն՝ հունիսի 12-ին ոստիկանության գործողությունների վերաբերյալ |pastinfo.am|

pastinfo.am: «Հայաքվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազություն՝ հունիսի 12-ին ոստիկանության գործողությունների վերաբերյալ։ Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ ողբերգական դեքերից արդեն 2 շաբաթից ավելի ժամանակ է անցել, հարուցված են քրեական գործեր, բազմաթիվ տուժողներ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացրել։

Նրա խոսքով՝ հանցանքի մասին հաղորդում ներկայացնելու նպատակը հետևյալն է՝ ոստիկանության ղեկավարության կողմից հունիսի 12-ին կանխամտածված սադրանք է տեղի ունեցել։

«Հունիսի 12-ին, մեր տեսանկյունից, տեղի են ունեցել ոչ միայն անջատ դեպքեր հատուկ միջոցների կիրառման կամ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնության, այլ եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, անկարգության վերածելու և ճնշելու նպատակով»,- նշեց Չալաբյանը՝ հավելելով, որ ի սկզբանե խաղաղ հավաքի հարևանությամբ ներկա են եղել ոստիկանության զորքեր, ինչն արգելվում է օրենքով, ոստիկանական զորքերը կարող են ներգրավվել՝ միայն զանգվածային անկարգության առաջացման դեպքում, եթե ոստիկանության այլ ուժերը և ԱԱԾ ուժերը բավարար չեն՝ զանգվածային անկարգությունները կանխելու և դադարեցնելու։

Բացի այդ, արդեն հավաքի՝ 17։30-ից սկսած՝ ոստիկանական պատի կողմից սկսվել են սադրանքներ՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից խաղաղ ցուցարարներ են անջատվել և դաժան ծեծի ենթարկվել, ինչը ևս հակասում է օրենքի պահանջներին, ուղեցույցներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել