Գորիսի համայնքապետարանն աշխատանքներ է իրականացնում դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից․
«Գորիսի համայնքապետարանը ձեռնամուխ է եղել դեպի Ներքին Խնձորեսկ գյուղ տանող ճանապարհի մաքրման և անցանելիության ապահովման աշխատանքներին՝ վերջին հեղեղումների հետևանքով ճանապարհին առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով։
Համայնքի ղեկավարի տեղակալ Արտյոմ Աղաջանյանն այցելել է աշխատանքների իրականացման վայր՝ ճանապարհի վիճակին ծանոթանալու և մաքրման գործընթացին հետևելու համար:
Մեր առաջնահերթություններից է ապահովել համայնքի բոլոր բնակավայրերի հասանելիությունը:
Աշխատանքներն իրականացվում են հատուկ տեխնիկայի ներգրավմամբ:
Գորիսի համայնքապետարանը շարունակելու է գործադրել անհրաժեշտ ջանքերը՝ Ներքին Խնձորեսկի և համայնքի այլ բնակավայրերի ճանապարհների պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով բնակիչների կենսապայմանների բարելավմանը և սոցիալ-տնտեսական կապերի զարգացմանը», - նշված է համայնքապետարանի հայտարարությունում։
comment.count (0)