hetq.am: «Համայնքապետին տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը ներառված չէ ՏԻՄ օրենքում»:
Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետ Անդրեյ Գրիգորյանը օգոստոսի 16-ին Գորիս համայնքի ավագանուն է ուղարկել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ․ մարտի 28-ին կայացրած դատավճիռը՝ կատարումն ապահովելու նպատակով։
Այդ դատավճռով Առուշ Առուշանյանը դատապարտվել է Քրեական օրենսգքրի մի քանի հոդվածներով։ Հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները լրիվ գումարելով դատարանը նրան դատապարտել է ազատազրկման 6 ամիս, 18 օր ժամկետով։ Որոշվել է նաև Առուշ Առուշանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և 1 տարի 6 ամիս ժամկետով փորձաշրջան սահմանել: Փորձաշրջանը նա պետք է անցնի Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության հսկողությամբ։
Առուշ Առուշանյանը բողոքարկել էր դատավճիռը, այն մի քանի անգամ քննվել է վերադաս դատարաններում, այդ թվում 2024թ․ փետրվարին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում, որի կայացրած որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել։ Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի 24-ին:
Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետը Գորիս համայնքի ավագանուն ուղղված գրությամբ հայտնել է, որ դատապարտյալի աշխատավայրի վարչակազմը պարտավոր է ապահովել եզրափակիչ դատական ակտի պահանջների կատարումը՝ Պրոբացիայի ծառայության ծանուցումն ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Նաև միջոցներ ձեռնարկել եզրափակիչ դատական ակտով դատապարտյալին արգելված պաշտոններ զբաղեցնելու կամ արգելված գործունեությամբ զբաղվելու հետ կապված բոլոր իրավունքներից զրկելու ուղղությամբ՝ այդ մասին տեղեկացնելով Պրոբացիայի ծառայությանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)