arm.sputniknews.ru: Մարի Լը Պենի աջ արմատական «Ազգային միավորում» կուսակցությունն առաջատարն է Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններում, Մակրոնի գլխավորությամբ «Միասին» քաղաքական ուժը հայտնվել է երրորդ տեղում։
Ձայների քանակով երկրորդ հորիզոնականում ձախերի «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է, հայտնում է երկրի ՆԳՆ-ն:
Ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է հուլիսի 7-ին։
Ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ Մակրոնը ցրել է Ազգային ժողովը Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո:
Հիշեցնենք, որ դեռ հունիսի 10-ին Մակրոնը հայտարարել էր Ֆրանսիայի ԱԺ–ն ցրելու ու նոր արտահերթ ընտրություններ անելու մասին։
Հունիսի 9-ին Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում տեղի են ունեցել Եվրախորհրդարանի ընտրություններ։ Ֆրանսիայից առաջատարը Մարին Լը Պենի Ազգային միասնություն կուսակցությունն էր։
comment.count (0)