ՆԱՏՕ-ն իր միջուկային դոկտրինը վերանայելու անհրաժեշտություն չի տեսնում. Ստոլտենբերգ
 |tert.am|
09:42 - 01 հուլիսի, 2024

ՆԱՏՕ-ն իր միջուկային դոկտրինը վերանայելու անհրաժեշտություն չի տեսնում. Ստոլտենբերգ |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից անմիջական սպառնալիք չի տեսնում։ Նա այսպես է արձագանքել Մոսկվայում միջուկային դոկտրինի հնարավոր փոփոխության մասին քննարկմանը: Ըստ նրա՝ հյուսիսատլանտյան դաշինքն իր համար նման անհրաժեշտություն չի տեսնում։

«Անմիջական սպառնալիք չկա. ՆԱՏՕ-ն իր միջուկային ռազմավարությունը վերանայելու անհրաժեշտություն չի տեսնում»,- ասել է Ստոլտենբերգը ճապոնական Yomiuri թերթին տված հարցազրույցում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է նաև ԱՄՆ-ում հնարավոր իշխանափոխությունը. նրա կարծիքով, անկախ ընտրությունների արդյունքներից, Վաշինգտոնը կմնա ՆԱՏՕ-ի «ուժեղ դաշնակիցը»։

Բացի այդ, Ստոլտենբերգն ասել է, որ Չինաստանը ՆԱՏՕ-ի հակառակորդը չէ, սակայն այն «վիճարկում է արժեքները, շահերը և անվտանգությունը»։ Նա ՉԺՀ-ին մեղադրել է Թայվանին սպառնալու և Ուկրաինայի հարցում Ռուսաստանի Դաշնությանը աջակցելու համար։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ դաշինքը մտադիր է ամրապնդել հարաբերությունները Ավստրալիայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել