factor.am: Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է Բրունսումում տեղակայված ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեֆան Ֆիքսի հետ, որն այցով գտնվում է Բաքվում։
Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ Վելիևը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները ներկայում բարձր մակարդակի վրա են։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը կշարունակվի փոխշահավետ լինել, արդյունավետ հանդիպումները կշարունակվեն։
Վելիևը հատկապես նշել է ՆԱՏՕ-ի օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի շրջանակում Հյուսիսատլանտյան դաշինքի զգալի ներդրումն ադրբեջանական բանակի ստորաբաժանումների պատրաստման գործում։ Ֆիքսն իր հերթին գոհունակություն է հայտնել Ադրբեջան կատարած հերթական այցի կապակցությամբ՝ ընդգծելով Բաքվի հետ հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը։
Նա դրական է գնահատել ադրբեջանական բանակի զինծառայողների մասնագիտական գործունեությունը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շրջանակում խաղաղապահ առաքելություններում և այլ ոլորտներում
comment.count (0)