Կարեն Գիլոյանն ընդունել է Հռիփսիմե Խուրշուդյանին կարիերան ավարտելու կապակցությամբ
19:21 - 02 հուլիսի, 2024

Կարեն Գիլոյանն ընդունել է Հռիփսիմե Խուրշուդյանին կարիերան ավարտելու կապակցությամբ

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան: 

Այս մասին հայտնում են ՀԱյաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ այդ կապակցությամբ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հյուրընկալել է անվանի մարզուհուն և շնորհակալություն հայտնել ներդրած ջանքերի, ծանրամարտի պատմության մեջ հետք թողնելու և գրանցած հաղթանակներով Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:

«Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել: Ձեր նվիրումն ու կամքի դրսևորումը չափազանց գնահատելի և օրինակելի են ոչ միայն մարզիկների, այլև, ընդհանրապես, մարդկանց համար, որոնք պետք է անցնեն պայքարի ուղին: Դուք արժանի եք ամենաբարձր մեծարանքին»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Հռիփսիմե Խուրշուդյանը ևս շնորհակալություն է հայտնել գնահատանքի և իր գործն արժևորելու համար. 

«Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք: Ամենաբարդ մրցապայքարում անգամ դա միշտ ոգևորիչ է և ուժ է տալիս»:

Հանդիպմանը քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ընթացիկ խնդիրներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել