23 անհետ կորած զինծառայողների ընտանիքներ 300 հազարական դրամական աջակցություն կստանան մինչև օգոստոս |armlur.am|
12:14 - 04 հուլիսի, 2024

23 անհետ կորած զինծառայողների ընտանիքներ 300 հազարական դրամական աջակցություն կստանան մինչև օգոստոս |armlur.am|

armlur.am: 23 անհետ կորած զինծառայողների ընտանիքները 300 հազարական դրամ աջակցությունը կշարունակեն ստանալ մինչև օգոստոս ամիսը ներառյալ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշվում է, որ «Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27–ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» որոշմամբ ամենամսյա դրամական այս աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ, քանի դեռ անհետ կորած զինծառայողին դատական կարգով չեն ճանաչել անհայտ բացակայող:

Այս որոշումը պարբերաբար երկարաձգվել է, և նախորդ ժամկետը լրանում էր այս տարվա հուլիսի 1–ին։

2024 թ. հուլիս–օգոստոս ամիսների համար աջակցության տրամադրման ընդհանուր ծավալը կազմում է 13 մլն 800 հազար դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել