civilnet.am:Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության համար կառավարությունը ձեռք կբերի 22 գործառնական նշանակության մեքենա։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հոկտոմբերի 3-ի նիստում։
Էկոպարեկային ծառայությունը ստեղծվել է՝ անտառների, անտառային հողերի, հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն ապահովելու, ապօրինի անտառահատումները կանխարգելելու նպատակով։
Կառավարության որոշմամբ՝ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության համար 22 պիկապ մեքենաների ձեռքբերման համար հատկացրեց մոտ 510 միլիոն դրամ։ Այդ մեքենաները հագեցված են լինելու mobile համակարգով ու հատուկ կահավորանքով։
Հատկացված միջոցները վերաբերում են միայն Սյունիքի մարզային վարչության համար մեքենաների գնմանը, սակայն նախատեսվում է, որ Լոռու մարզային վարչության համար ձեռք կբերվի 24 մեքենա, Վայոց ձորի և Արարատի մարզերի էկոպարեկայիններին համար՝ 18-ը, Շիրակի և Արագածոտնի մարզային վարչությունների համար՝ 14-ը, Տավուշի համար 36-ը, Կոտայքի ու Գեղարքունիքի էկոպարեկային ծառայությունների համար՝ 19-ը, Երևանի ու մարզային վարչությունների համար՝ 9-ը։
Ընդհանուր առմամբ էկոպարեկային ծառայությունն ունենալու է 142 տեխնիկապես հագեցված մեքենա։
comment.count (0)