1lurer.am: Կառավարությունն ընդունել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղ Ջիլ գյուղի 1-ին փողոց 73 հասցեում գտնվող գույքի նվիրաբերությունը և այն ամրացրել Պետգույքի կառավարման կոմիտեին՝ մոդուլային դպրոց կառուցելու նպատակով։
Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության 2025-2027 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
Կառավարության որոշմամբ Ազգային ժողովին առաջարկվում է հուլիսի 11-ին գումարել արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Գործադիրը հավանություն է տվել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել օրենքով նախատեսված ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարը, քանի որ մաքսային մարմինների կողմից սահմանին իրականացվող հսկողության գործառույթի շրջանակներում «Պետական տուրքի մասին» օրենքով արդեն իսկ նախատեսված է պետական տուրքի գանձում՝ մաքսային գործառնությունների իրականացման համար։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է սահմանել պարտավորությունից ավելի վճարված կամ ավելի գանձված վճարի գումարների վերադարձման հնարավորություն։ Նախագծի ընդունման արդյունքում՝ գործարար միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն նաև իրականացվող գործընթացի պարզեցմանը։
comment.count (0)