tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ Ուկրաինան առաջիկա 10 տարվա ընթացքում կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Այս մասին նա հայտարարել է DPA գործակալությանը տված հարցազրույցում, որից հատվածներ հրապարակվել են ուրբաթ՝ հուլիսի 5-ին։
Բացի այդ՝ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը կանցկացվի հուլիսի 9-11-ը, Ստոլտենբերգը կոչ է արել մեծացնել Կիևին ռազմական օգնությունը։
Նա ընդգծել է՝ որքան ուժեղ լինի այդ աջակցությունը, այնքան արագ կարող է ավարտվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը։
Գլխավոր քարտուղարի խոսքով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում դադարի ռազմավարություն է իրականացնում՝ հույս ունենալով թուլացնել Արևմուտքի վճռականությունը։
comment.count (0)