1lurer.am: Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերն այս գիշեր հարվածային անօդաչուներով հարձակվել են Դնեպրի վրա։ Քաղաքում հրդեհներ են բռնկվել։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ այրվել է 4 առանձնատուն, ևս առնվազն 10-ը վնասվել է։ Վնասվել են նաև բազմահարկ շենքեր, պահեստներ, ավտոտնակներ և ավտոմեքենաներ:
Զոհվել է 4 մարդ, ևս 21-ը՝ վիրավորվել։ Տուժածներից 13-ը հոսպիտալացվել են։
Ուկրաինայի զինված ուժերի տվյալով՝ մարտի 29-ի գիշերը Ուկրաինայի տարածքին հարվածել է 172 ռուսական անօդաչու թռչող սարք։ Դրանցից 94-ը հաջողվել է խոցել։ Տուժել են Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Սումիի շրջանները։
comment.count (0)