ՀՀ կառավարությունը հաստատեց 8 մարզի, 20 համայնքների 26 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար 2 միլիարդ 228 միլիոն դրամ հատկացնելու որոշման նախագիծը։ Կառավարության հուլիսի 11-ի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Այս որոշումն ընդունելուց հետո Կառավարությունն արդեն մի շարք որոշումներով 12 միլիարդ 306 միլիոն դրամ հատկացրած կլինի սուբվենցիոն ծրագրերին»,- զեկույցի ընթացքում նշեց Գնել Սանոսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այս նախագծով մարզերին տրամադրվող գումարներին և դրանց միջոցով իրականացված ու իրականացվելիք աշխատանքներին, նշեց, որ այդ աշխատանքներից հետո շահագործման հանձնումից հետո խնդիր է առաջանում դրանց սպասարկման առումով։ Նա հավելեց, որ այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հստակ գործողություններ և քայլեր իրականացրել։
comment.count (0)