Կբարձրացվի Հայաստանի տարանցիկ դերը, կխորանա համագործակցությունը Իրանի հետ բեռնափոխադրումների ոլորտում
 |armenpress.am|
17:41 - 11 հուլիսի, 2024

Կբարձրացվի Հայաստանի տարանցիկ դերը, կխորանա համագործակցությունը Իրանի հետ բեռնափոխադրումների ոլորտում |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն  կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերի բարձրացման և Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությամբ։

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել դեպի երրորդ երկիր Հայաստանի Հանրապետության տարածքով տարանց­­ման, ինչպես նաև առանց տարանցման Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու նպատակներով բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հան­րա­պե­տու­թյուն մուտք գործող ճանա­պարհային հարկ վճարողների նկատմամբ արտոնություն սահմանելու հնարավորություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահ­մա­նած՝ բեռ­նա­տար տրանսպոր­տային միջոցի գրանցման (հաշվառ­ման) երկրին, տեսակին, քանա­կին և արտոնության չափին համապատասխան և ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու համար հավաստող փաստաթղթեր ներկայացնելու պահանջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել