Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կլինի Հայաստանի դրոշակակիրը Փարիզի Օլիմպիական խաղերում
18:08 - 16 հուլիսի, 2024

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կլինի Հայաստանի դրոշակակիրը Փարիզի Օլիմպիական խաղերում

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, գերծանրքաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կլինի Հայաստանի դրոշակակիրը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

2021 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Չալոյանը առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 26-ին:

Հայաստանն Օլիմպիական խաղերում կներկայացնեն հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը, վազորդ Երվանդ Մկրտչյանը:

Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանն այսօր մեկնել է Փարիզ, որտեղ հուլիսի 17-ին կմասնակցի օլիմպիական ջահի փոխանցումավազքին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել