ԱԺ-ն կքննարկի պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը ԶԼՄ-ներին անվճար տրամադրելու օրինագիծը |armenpress.am|
16:20 - 13 հունվարի, 2020

ԱԺ-ն կքննարկի պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը ԶԼՄ-ներին անվճար տրամադրելու օրինագիծը |armenpress.am|

armenpress.am:    ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց լրատվական գործունեություն իրականացնողներին պետական միասնական գրանցամատյանից անվճար տեղեկատվություն տրամադրելու օրենքի նախագծին:


Հունվարի 13-ին ընթացող հանձնաժողովի նիստում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։

«Օրենքի նախագծով առաջարկվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, մասնավորապես այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, որոնք իրականացնում են լրատվական գործունեություն, հասանելի դարձնել պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունները: Այդ տեղեկություններն այսօր էլ հասանելի են, բայց միայն որոշակի պետական տուրք վճարելուց հետո»,- ասաց Գալյանը:

Լրատվական գործունեություն իրականացնողը, որը ցանկանում է ստանալ հասանելիություն պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին՝ առանց պետական տուրքի վճարման, պետք է գործակալություն ներկայացնի համապատասխան հայտ, որի ձևը սահմանվում է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել