2019 թվականին ամբողջ աշխարհում սպանվել է ԶԼՄ-ների 75 ներկայացուցիչ |tert.am|
06:08 - 14 դեկտեմբերի, 2019

2019 թվականին ամբողջ աշխարհում սպանվել է ԶԼՄ-ների 75 ներկայացուցիչ |tert.am|

tert.am: 2019 թվականին աշխարհի 26 երկրներում սպանվել է Զանգվածային լրատվամիջոցների 75 ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է Korrespondent-ը` վկայակոչելով Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպության ամենամյա զեկույցը:

Կազմակերպությունը հիշեցրել է, որ այս տարի բազմաթիվ ԶԼՄ ներկայացուցիչներ վիրավորվել էին, կալանավորվել, ենթարկվել սպառնալիքների և հարձակումների: Զոհերի քանակով առաջատարը Մեքսիկան է` 13 մարդ, Աֆղանստան` 8 և Պակիստան` 8: Ցանկում հաջորդում են Սիրիան` 6, Հոնդուրասը` 6, Ֆիլիպինները` 4:

Լրագրողների սպանությունների առումով նշված են նաև Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Բրազիլիան, Գաիթին, Ինդոնեզիան և մի շարք այլ երկրներ: Կազմակերպության տվյալներով` վերջին 10 տարիների ընթացքում սպանվել է Զանգվածային լրատվամիջոցների 1174 ներկայացուցիչ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել