Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային համաձայնագրի «առաջին փուլը» չի դադարեցնում առեւտրային պատերազմը |news.am|
17:16 - 13 հունվարի, 2020

Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային համաձայնագրի «առաջին փուլը» չի դադարեցնում առեւտրային պատերազմը |news.am|

news.am:  Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային համաձայնագրի «առաջին փուլը», որը պետք է «դադարեցնի արնահեղությունը», չի դադարեցնում առեւտրային պատերազմը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Առեւտրային պալատի փոխնախագահ Մայրոն Բրիլիանտը:

««Առաջին փուլի» իրականացումը կարեւոր է վստահության ամրապնդման համար՝ հեռվանալով բանակցությունների հաջողությունից»,- ասել է նա:


Միեւնույն ժամանակ, կարեւոր է, որպեսզի կողմերը ցույց տան «երկրորդ փուլի» մասին բանակցություններին հակվածությունը՝ հավելել է Բրիլիանտը:

Նա նաեւ հիշեցրել է «զգալի խնդիրների» առկայության մասին:

Առեւտրային համաձայնագրի «առաջին փուլը» ձեռք է բերվել դեկտեմբերի 13-ին: Փաստաթղթի պաշտոնական ստորագրումը, ինչպես ակնկալվում է, կկայանա Վաշինգտոնում հունվարի 15-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել