«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնկարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
 |1lurer.am|
09:43 - 19 հուլիսի, 2024

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնկարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է |1lurer.am|

1lurer.am: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնկարանում բռնկված հրդեհը 4:43-ի սահմաններում մեկուսացվել է։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի տարածքում հրդեհ է բռնկվել, բաց տարածքում այրվում է մեծ քանակությամբ ցախ։

Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ այրվում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել