Արտաշատ քաղաքում բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել.  տարհանվել է 4 քաղաքացի
17:39 - 19 հուլիսի, 2024

Արտաշատ քաղաքում բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 4 քաղաքացի

Հուլիսի 19-ին՝ ժամը 12:23-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանում. տարհանվել է 4 քաղաքացի:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։25-ին, մարվել՝ 13։54-ին: Այրվել են գույքը, մանրահատակը և կենցաղային տեխնիկան՝ մասնակի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել