Հրդեհ Արշակունյաց պողոտայում․ տուժածներ չկան
21:30 - 27 մայիսի, 2025

Հրդեհ Արշակունյաց պողոտայում․ տուժածներ չկան

Մայիսի 27-ին, ժամը 17։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին, մարվել՝ 18։54-ին: Այրվել է բնակարանը (52 քմ)՝ գույքով։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակարաններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել