Բլինքեն․ «Միջուկային զենքի ստեղծման համար Իրանից կարող է ընդամենը 1-2 շաբաթ պահանջվել»
 |azatutyun.am|
13:40 - 20 հուլիսի, 2024

Բլինքեն․ «Միջուկային զենքի ստեղծման համար Իրանից կարող է ընդամենը 1-2 շաբաթ պահանջվել» |azatutyun.am|

azatutyun.am: «Իրանից միջուկային զենքի ստեղծման համար կարող է ընդամենը մեկից երկու շաբաթ պահանջվել», - ամերիկյան Ասպեն հանգստավայրում ընթացող միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Իրանցիները միջուկային զենքն ինքնին դեռ չեն ստեղծել։ Մեր գնահատականներով, սակայն, նրանցից այս ուղղությամբ լուրջ ճեղքման համար մեկից երկու շաբաթ կպահանջվի։ Մենք տեսնում ենք, որ վերջին շաբաթներին և ամիսներին Իրանը այս հարցում որոշակի առաջընթաց է արձանագրել», - նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Բլինքենի խոսքով՝ Վաշինգտոնում ուշի-ուշով հետևում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումներին։ Պետքարտուղարի պնդմամբ՝ այս պահին ամերիկյան կողմը իրանցիներին զսպելու գլխավոր մեխանիզմ է համարում պատժամիջոցների կիրառումը։

«Այս պահին Իրանի քաղաքացիների կամ իրանական հաստատությունների դեմ ընդհանուր առմամբ շուրջ 600 պատժամիջոցներ են սահմանվել։ Դրանցից որևէ մեկը չի վերացվել», - հայտարարել է Բլինքենը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել