azatutyun.am: Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները նախքան լայնածավալ պայմանագրի կնքումը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Շուշիում անցկացվող մեդիա ֆորումում։
«Այդ սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հաջիևը միաժամանակ շարունակել է պնդել Բաքվի պահանջը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը։
«Եթե կա սահմանադրական պահանջ մեկ այլ պետության տարածքի նկատմամբ, ապա դա պետք է ավարտվի, և իրավական դաշտը պետք է լինի այնպիսին, որ ամբողջությամբ վերջ դնի տարածքային պահանջներին, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել այս հարցում», - ասել է նա։
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)