Վահագն Չախալյանն ազատվեց տնային կալանքից
22:43 - 22 հուլիսի, 2024

Վահագն Չախալյանն ազատվեց տնային կալանքից

«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանն ազատ արձակվեց տնային կալանքից:

«Հենց այս պահին ավարտվեց երկամսյա տնային կալանքս, և ես ազատության մեջ եմ»,– ֆեյսբուքյան էջում գրել է «Կամք» նախաձեռնության ղեկավարը։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 5 անձ ձերբակալվել է՝ Կառավարության մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանություն կատարելու կասկածանքով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել