Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4-րդ զոհին են դուրս բերել փլատակներից: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ ՔԿ-ից:
Հիշեցնենք՝ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:
Նշենք նաև, որ Ճամբարակի պայթյունի գործով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ:
comment.count (0)