Որպեսզի COP29-ին Միրզոյանի մասնակցությունը դառնա իրականություն, Բաքուն պետք է քայլեր անի. Անդրանիկ Քոչարյան
 |azatutyun.am|
16:39 - 23 հուլիսի, 2024

Որպեսզի COP29-ին Միրզոյանի մասնակցությունը դառնա իրականություն, Բաքուն պետք է քայլեր անի. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Որպեսզի COP29-ին Արարատ Միրզոյանի մասնակցությունը դառնա իրականություն, պետք Բաքուն ցույց տա, որ իր նպատակների մեջ խաղաղությունն է գերիշխում, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 

«Ազատություն». - Նոյեմբերին Բաքվում կայանալու է COP29-ը և Բաքուն արդեն հրավիրել է նաև Հայաստանի արտգործնախարարին մասնակցելու այդ համաժողովին, ինչպե՞ս եք գնահատում այս հրավերը:

Անդրանիկ Քոչարյան. - Առաջարկը նորմալ, բայց որպեսզի մասնակցությունը դառնա իրականություն, պետք է այդ թշնամանքը հեռացված լինի, և Բաքուն էլ պետք է ցույց տա, որ իր նպատակների մեջ խաղաղությունն է գերիշխում իր ծրագրերի մեջ:

«Ազատություն». - Ճի՞շտ է նոյեմբերին Բաքու գնալը:

Քոչարյան. - Իհարկե, բայց գնալու համար պետք է Բաքուն շատ բան անի, որպեսզի էդ ընկալումը լինի շատ համարժեք:

«Ազատություն». - Օրինակ ի՞նչ:

Քոչարյան. - Պետք է փոխի իր ինչ-որ հռետորաբանությունը, պետք է ինքն էլ ձգտի խաղաղության, ոնց մենք ենք ձգտում:

«Ազատություն». - Պե՞տք է հրաժարվի պահանջեց, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, ԵԱՏՄ Մինսկի խմբից դուրս գա:

Քոչարյան. - Ինքը ոչ թե պետք է պահանջներ դնի, այլ պետք է ձգտի խաղաղության հասնելու ճանապարհներ: Էդ պահանջներով ինքը խաղաղության հասնելու ճանապարհները սահմանափակում է: Շատ կարևոր է էն պահանջների իրացումը, որոնք իրատեսական են, կարող ես պահանջներ դնել, բայց դա իրատեսական չի լինի: Պահանջը դնում ես և դառնում ես գերի էդ պահանջներին, բայց որ պետք է խոսել, քան կրակել, դա քննարկման թեմա չի: Իհարկե, պետք է խոսել, խոսել այն հարցի շուրջ, որը կապահովի խաղաղություն:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել