Դատարանը վերադարձրել է Վայոց ձորի մարզպետարանի՝ Ջերմուկ և Եղեգնաձոր համայնքների ավագանիների դեմ ներկայացրած հայցադիմումները |hetq.am|
10:59 - 10 դեկտեմբերի, 2019

Դատարանը վերադարձրել է Վայոց ձորի մարզպետարանի՝ Ջերմուկ և Եղեգնաձոր համայնքների ավագանիների դեմ ներկայացրած հայցադիմումները |hetq.am|

hetq.am։ Հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավելի քան 2500 բնակչի ներկայացրած հանրագիրը համայնքի ավագանին այս տարվա մայիսի 23-ին որոշել էր հավանություն տալ համայնքի բնակիչների՝ համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած՝ «Եղեգնաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագումարում նշված առաջարկությանը:

Վայոց ձորի մարզպետարանը նոյեմբերի 11-ին ընդդեմ Եղեգնաձորի ավագանու, դիմել է վարչական դատարան՝ ավագանու 23.05.2019թ. թիվ 45 որոշումը՝ «Եղեգնաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ», անվավեր ճանաչելու պահանջով:

Ջերմուկ համայնքի ավագանին ևս նմանատիպ որոշում էր կայացրել: Համայնքի ավելի քան 3000 բնակիչ ներկայացրել է հանրագիր, որի հիման վրա համայնքի ավագանին 2018թ. դեկտեմբերի 18-ին որոշել էր «հավանություն տալ Ջերմուկ համայնքի բնակիչների՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին համայնքի ավագանուն ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը»:

Վայոց ձորի մարզպետարանը նոյեմբերի 14-ին դիմել էր Վարչական դատարան ընդդեմ Ջերմուկի ավագանու՝ «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» որոշումն, անվավեր ճանաչելու պահանջով:

Երկու հայցադիմումների հիման վրա էլ դատարանը որոշել է վերադարձնել դրանք: Պատճառաբանությունն այն է, որ որ վիճարկվող իրավական ակտը նորմատիվ բնույթ չունի, քանի որ դրա կարգադրագիրն անհատականացված է, վերաբերում է որոշակի թվով, ինքնությունը որոշված անձանց և համայնքին: Այսինքն՝ տվյալ իրավական ակտը իրավական նորմ չի պարունակում, այն կարգադրագիր է պարունակում որոշակի թվով և ինքնությունը որոշված անձանց համար, հետևաբար, տվյալ իրավական ակտն օժտված է անհատական իրավական ակտի հատկանիշներով:

Տվյալ դեպքում, նկատի ունենալով, որ վիճարկվող իրավական ակտն ունի անհատական բնույթ, դրանով կարգադրագիր է սահմանվել կոնկրետ անձանց համար, իսկ դիմում ներկայացրած տարածքային կառավարման մարմնի դիրքորոշմամբ վիճարկվող իրավական ակտով խախտվում են պետության իրավունքները՝ Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պատշաճ հայցատեսակ է վիճարկման հայցը: Ընդ որում, Դատարանն ընդգծում է, որ նշված հայցատեսակը ներկայացնելու դեպքում պետք է հաշվի առնել և պահպանել դրան առաջադրվող բոլոր պահանջները, այդ թվում՝ պետական տուրքի գումարի և դատավարական ժամկետների մասով:

Դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի առանցքային հատկանիշներից է անորոշ թվով անձանց համար վարքագծի պարտադիր կանոններ սահմանելը կամ այլ կերպ ասած՝ իրավական նորմ պարունակելը: Հետևաբար, նորմատիվ կարող է համարվել այն իրավական ակտը, որը պարունակում է առնվազն մեկ իրավական նորմ՝ վարքագծի պարտադիր կանոն՝ ուղղված անորոշ թվով անձանց: Ընդ որում, դատարանն ընդգծում է նաև, որ իրավական նորմը կարող է վերաբերել միայն որոշակի կարգավիճակ ունեցող, որոշակի շրջանակի անձանց, սակայն իրավական նորմի առանցքային հատկանիշն այն է, որ դրանով անձնավորված, անհատականացված չեն այն անձինք, որոնց վերաբերում է վարքագծի տվյալ կանոնը և նրանց թիվն անորոշ է:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել