Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս երկրաշարժ է գրանցվել
17:08 - 11 հոկտեմբերի, 2023

Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս երկրաշարժ է գրանցվել

ոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:00-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.98⁰ և արևելյան երկայնության 45.65⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ և Կեչուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել