Վստահ եմ, որ հեղափոխությունն արվել է նրա համար, որ լսվի ժողովրդի ձայնը․Շիրակ Բունիաթյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բաց քննարկմանը |tert.am|
10:29 - 15 դեկտեմբերի, 2019

Վստահ եմ, որ հեղափոխությունն արվել է նրա համար, որ լսվի ժողովրդի ձայնը․Շիրակ Բունիաթյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բաց քննարկմանը |tert.am|

tert.am:  Այսօր Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները բաց քննարկում են անցկացնում: Ջերմուկի բնակիչ, «Դեմ եմ Ամուսարում հանքարդյունաբերությանը» նախաձեռնության անդամ Շիրակ Բունիաթյանն իր բացման խոսքում ասաց, որ Ամուլսարի հետ կապված բոլոր որոշումները կայացնում են հանրային բաց քննարկումներով և հիմա պետք է հասկանան, թե թույլ տալի՞ս են նոր ձմեռացում իրականացվի, թե՞ ոչ:


Նա նշեց, որ թեև կարող են կարծիքները տարբեր լինել, սակայն որոշումները պետք է կայացվեն մեծամասնության դիրքորոշման հիման վրա: «Ես չեմ տեսնում նոր իմաստ ձմեռացման համար, բացի այդ լուրեր են պտտվում, որ դեկտեմբերի 20-ին կարող է որոշիչ բաներ լինել, լսել եմ կարծիքներ, որ Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց միջոցով փորձում է մտնել աբրիտրաժ, բայց մինչ այս պահը իրենք չունեն ոչ մի իրավասություն, քանի որ ոչ մի գործողություն չեն կատարել Ամուլսարում»,-ասաց նա:

Շիրակ Բունիաթյանը նշեց, որ այսօրվա կայացրած որոշմանը կարող են հետևել գործողություններ: «Վստահ եմ, որ հեղափոխությունն արվել է նրա համար, որ լսվի ժողովրդի ձայնը և այստեղ ժողովուրդն է հավաքվել, թող ժողովուրդը հայտնի իր դիրքորոշումը և տեսնենք, թե դրան ինչպես է վերաբերում կառավարությունը»,-հավելեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել