Փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան
20:17 - 25 հուլիսի, 2024

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան

Հուլիսի 25-ին` ժամը 16:35-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա. ծնված 1991 թ․):

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել